Հասարակություն 

Բեյրութում պայթյունի հիմնական վարկածը հայտնի է

analitik.am

Բեյրութում պայթյունի հիմնական վարկածն այն է, որ 9 տարի առաջ առգրավված մաքսանենգ պայթուցիկ նյութերը պահեստավորել են ու սենց մնացել ա։ (Հիմա հայտնի չէ, միտումնավոր է պայթեցվել, թե հանկարծակի, բայց փաստ է, որ պայթուցիկը դրել են ու մոռացել դրա մասին):

Ու հիշեցի 90-չեմ-հիշում-որ-թիվը, Երեւան։ Մեկը իր գառաժում մի քանի տասնյակ, թե հարյուր կիլո ամոնալ էր պահում։ Մյուսները խաշի տոտիկները գառաժի դրսի պատին դեմ էին տվել ու խանձում։ Ու էդ ամենը պայթեց, լիքը մարդ զոհվեց, լիքը մարդ հաշմանդամ դարձավ, երեխաներ որբացան։ Մինչեւ հիմա հիշում եմ պայթյունի ձայնը, չնայած, որ մեր տնից շատ հեռու էր:

Սամվել Մարտիրոսյան

Նույն շարքից