Գլխավոր Հասարակություն 

Բեյրութում ուժեղ պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 78-ի

analitik.am

 

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժեղ պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 78-ի: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով CNN-ին:

Վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան չորս հազար մարդ է վիրավորվել պայթյունի արդյունքում: Մայրաքաղաքի հիվանդանոցները գերծանրաբեռնված են: Լիբանանի առողջապահության նախարար Մուհամեդ Հասանը պահանջել է վիրավորներին տեղափոխել Բեյրութի սահմաններից դուրս գտնվող հիվանդանոցներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 67 մարդ, վիրավորվել է ավելի քան 3,6 հազար մարդ։

 

 

Նույն շարքից