Հասարակություն 

Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունի արդյունքում վիրավորվել են Լիբանանի վարչապետի կինը և դուստրը

analitik.am

 

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի արդյունքում վիրավորվել են Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կինը և դուստրը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ըստ տեղեկությունների, վիրավորների թվում կան նաև կաբինետի ղեկավարի մի քանի խորհրդականներ: Բացի այդ, վնասվել է նաև Լիբանանի մայրաքաղաքում գտնվող Բաաբդայի նախագահական պալատը: Պայթյունի ուժեղ ալիքը վնասել է բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանատունը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 78-ի, տուժել է ավելի քան չորս հազար մարդ։

 

Նույն շարքից