Հասարակություն 

Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունը վնասել է միջազգային օդանավակայանի շենքը

analitik.am

 

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունը վնասել է միջազգային օդանավակայանի շենքը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ինտերֆաքսին։

Նշվում է, որ օդանավակայանը չի խուսափել վնասներից, չնայած այն հանգամանքին, որ այն գտնվում է պայթյունի էպիկենտրոնից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 78-ի, տուժել է ավելի քան չորս հազար մարդ։

 

Նույն շարքից