Բարի օր Քաղաքականություն 

Ինձ հետ այս ընթացքում ծանոթացած բոլոր ջերմուկցիները մտահոգ էին Ամուլսարի հարցով. Նարեկ Մալյան

analitik.am

Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Երեք օր է հանգստանում եմ Ջերմուկում Անկեղծ ասած Ջերմուկը Հայաստանի միակ վայրն է որտեղ շատ քիչ էի եղել:

Միանգամից ծանոթացա շատ ջերմուկցիների հետ: Վարորդ Նվերի հետ բարձրացանք «գեյզեր», ճանապարհին օգնեցինք մի ընտանիքի ովքեր մոլորվել էին: Նվերը փորձեց ինձ ցույց տալ հնարավորինս շատ իր հարազատ Ջերմուկի գեղեցիկ վայրերը:

Ինձ հետ այս ընթացքում ծանոթացած բոլոր ջերմուկցիները մտահոգ էին Ամուլսարի հարցով: Երեկ առավոտից Ջերմուկում բարձրախոսով իրազեկում էին ավտոերթի մասին: Մոտեցա և տեսա, որ ջերմուկցի Նվերը իր ջիպով առաջին շարքում է, ուրախացա և պարտավորված զգացի: Պատահաբար հանդիպեցի բնապահպան Ապրես Զոհրաբյանին: Իմձ հետաքրքրող մի քանի հարց տվեցի Ամուլսարի խնդրի մասին:

Պատրաստակամ և համբերատար բացատրեց իրավիճակը:

Սիրելի ջերմուկցիներ և իսկական բնապահպաններ, ձեր պայքարը կարևոր է:

Որպես ձեր եղբայր, կոչ եմ անում ձեզ ոչ մի դեպքում չշեղվել ձեր նպատակից: Առանց շեղվելու տարեք ձեր պայքարը մինչև վերջ:

Այս երեք օրերում Ջերմուկի անտառներին, օդին, ջրին ու ամենակարևորը մարդկանց սիրահարված ձեր Նարեկ Մալյան»:

Նույն շարքից