Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ առողջապահության նախարարը պատմության մեջ առաջին անգամ մեկնելու է Թայվան

analitik.am

 

ԱՄՆ-ն վերջին վեց տարվա ընթացքում առաջին անգամ նախարարների մակարդակով պաշտոնական պատվիրակություն է գործուղում Թայվան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թայվանում ամերիկյան ինստիտուտին (ԱՄՆ-ի դե ֆակտո դեսպանատուն):

«Առաջիկա օրերին առողջապահության և սոցիալական ծառայության նախարար Ալեքս Ազարը կմեկնի Թայվան»,-ասված է դիվանագիտական ​​ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս մակարդակի պատվիրակության այցը կղզի կլինի առաջինը 1979 թվականից ի վեր:

 

 

Նույն շարքից