Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

analitik.am

 

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:

Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նույն շարքից