Քաղաքականություն 

Ես հաստատ գիտեմ մեկ բան` ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը. Արման Սաղաթելյան

analitik.am

Արդյունավետ կամ ապարդյուն, մտածված կամ քաոտիկ, համակարգային կամ սիմպտոմատիկ` այս ամենը ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ մասին է։ Ցանկացած որոշում անշուշտ պարունակում է բազմաթիվ ռիսկեր եւ ենթադրում հետեւանքների համար պատասխանատվություն։ Կայացնել որոշումներ եւ կրել դրա ամբողջ պատասխանատվությունը` սա է ըստ էության իշխանության հիմնական եւ կարեւորագույն գործը։ Եւ այն, ինչ մենք տեսնում ենք Ամուլսարում (եւ ոչ միայն), այդ գործառույթից ցանկացած եղանակով խուսափելու արդյունք է։ Ե

րբ իշխանությունը չի կայացնում հստակ, միանշանակ եւ բոլորին հասկանալի որոշումներ եւ չի ստանձնում պատասխանատվություն, գալիս է քաոսը, իսկ պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը նաեւ ներքին հարցերում։ Ըստ էության, որոշում կայացնելուց եւ պատասխանատվությունից խուսափումը եւս յուրօրինակ դասալքություն է` համապետական մասշտաբով։

Որոշումներ կայացնելու փոխարեն կիրառելով ռեպրեսիվ ապարատը այդ որոշումը սպասողների հանդեպ, հասնում ենք զավեշտի` պետական դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն, ով իր փայ որոշումները կայացրել է անթերի ու իրագործել փայլուն։ Եվ նման պատկեր է գրեթե բոլոր ոլորտներում` անորակ, անհեթեթ որոշումներ կամ դրանց բացակայություն եւ զրո պատասխանատվություն` անվերջ կռուտիտների ու ստի մթնոլորտում։

Ես հաստատ գիտեմ մեկ բան` ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը։

Արման Սաղաթելյան

Նույն շարքից