Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն կխստացնի պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ․ NY

 

Վաշինգտոնը մտադիր է խստացնել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ՝ երկրում իշխանությունը փոխելու նպատակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times-ում հրապարակված հոդվածին:

Ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչները տրամադրված են նոր սահմանափակումներ կիրառել՝ հիմք ընդունելով ամերիկյան «Կեսարի օրենքը»:

Այն ընդգրկվել է 2020 թվականի ֆինանսական տարվա ԱՄՆ ռազմական բյուջեում և Վաշինգտոնի վարչակազմին իրավունք է տալիս սահմանափակիչ միջոցներ կիրառել Դամասկոսին ուղղակի և անուղղակի օգնություն ցուցաբերող կազմակերպությունների և անհատների նկատմամբ, ինչպես նաև երկրում գործող տարբեր զինված խմբավորումների:

Հոդվածում մեջբերվում են Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոել Ռեյբուրնի խոսքերը: Նա նշել է, որ պատժամիջոցները «չեն ավարտվի» այնքան ժամանակ, մինչև «սիրիական ռեժիմը և նրա դաշնակիցները չհամաձայնեն» երկրում իշխանափոխությանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից