Բարի օր Քաղաքականություն 

ՀՀ երկու փոխոստիկանապետերը հրաժարականի դիմո՞ւմ են ներկայացրել

analitik.am

 

168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Վերջինիս մասին համակարգում բավական դրական են արտահայտվում՝ նշելով նրա հատկապես գրագետ պաշտոնյա լինելու հանգամանքը:

Ավելին, մեզ ասացին, որ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ Ոստիկանապետին ու փոխոստիկանապետին պաշտոնից ազատում ու նշանակում է նախագահը:

ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանն իր հերթին մեզ ասաց, որ վարչապետը նախագահին փոխոստիկանապետերին ազատելու հարցով դեռ չի դիմել:

 

Նույն շարքից