Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Թորոսյանը պատրաստվում է պատվաստել ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի դրանով դարձնի չբեր. Ակցիա՝ նախարարության մոտ

 

 

 

Առողջապահության նախարարության մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում: Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին, ով մինչև ավտոմեքենան նստելը, հասցրեց հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը հանցագործներ են:

Ոստիկանները հավաքվածներից պահանջում են ազատել ճանապարհը, չխանգարել երթևեկությանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն իր հերթին հայտարարեց, որ Արսեն Թորոսյանը պատրաստվում է պատվաստել ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի դրանով դարձնի չբեր. «Ռուսաստանում պատվաստանյութն արդեն պատրաստ է, սակայն Թորոսյանին դա չի հետաքրքրում: Նա ուզում է ժողովրդին սրսկել միայն Բիլ Գեյթսի պատվաստանյութը: Մի՞թե դա հանցագործություն չէ: Այդ մարդիկ վաճառվել են Սորոսին»:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 12
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    13
    Shares

Նույն շարքից