Հասարակություն 

Մտքերով և սրտով Բեյրութում գտնվող մարդկանց հետ եմ․ ԱՀԿ-ն պատրաստ է օգնել

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխատանքներ է տանում Լիբանանի առողջապահության նախարարության հետ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներին բժշկական պարագաների մատակարարումն ապահովելու համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՀԿ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանային բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մտքերով և սրտով Բեյրութում գտնվող մարդկանց հետ եմ, նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին կամ վիրավորվել են տեղի ունեցած պայթյունի արդյունքում»,-Twitter-ում գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսը:

«ԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը և առողջապահական համակարգի աշխատակիցներին՝ կյանքեր փրկելու գործում»,-ասել է նա:

 

Նույն շարքից