Հասարակություն 

Գագիկ Ծառուկյանը ֆինանսական միջոցներ կհատկացնի Բեյրութում պայթյունից տուժած հայերին

analitik.am

Որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ եմ ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար:

Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, զորակցությունս հայտնել հայ համայնքին և տեղեկացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:

Գագիկ Ծառուկյան

Նույն շարքից