Հասարակություն 

Ռուսաստանը շարժական հոսպիտալ է ուղարկում Լիբանան

analitik.am

 

Մարդասիրական ակցիայի շրջանակներում, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը բժիշկների հետ շարժական հոսպիտալ է ուղարկում Բեյրութ՝ պայթյունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները տեղ կհասցնեն շարժական հոսպիտալներ, բժիշկներ, «Ցենտրոսպասի» փրկարաներ, կորոնավիրուսի հայտնաբերման համար «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներով լաբորատորիաներ»,-հայտնել են նախարարությունից ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ կուղարկվեն հինգ ինքնաթիռ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նշել են նաև, որ բոլոր մասնագետները հագեցած կլինեն հատուկ համազգեստով և պաշտպանիչ սարքավորումներով՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակաբանական իրավիճակը:

 

Նույն շարքից