Միջազգային Քաղաքականություն 

Նախիջևանում էրդողանական վարչակարգի զորքերի գործողությունները լուրջ մտահոգություններ են ի հայտ բերել Իրանում. Իրանագետ

analitik.am

Զորավարժությունների պատրվակով Նախիջևանում էրդողանական վարչակարգի զորքերի գործողությունները լուրջ մտահոգություններ են ի հայտ բերել Իրանում։

Ինչպես և կանխատեսել էի, թեև պաշտոնական մակարդակում Թեհրանը պահպանում է դիվանագիտական էթիկետը, սակայն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տեսակետներն արտահայտող տելեգրամյան ալիքներից մեկն այսօր բացահայտ հակաադրբեջանական և հակաթուրքական ուղղվածության հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, կրկին հերքվել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերագրվող այն ապատեղեկատվական արտահայտությունը, ըստ որի իբր «Ղարաբաղն իսլամական հող է»։

Բայց հոդվածի մեխը հետևյալ նախադասությունն է՝ «Մեր երկրի (Իրանի) հյուսիսային սահմաններին Էրդողանի բանակի ներկայությունը, որի մի ծայրը շփման մեջ է «ալ-Կաիդայի», իսկ մյուսը՝ ՆԱՏՕ-ի հետ, կարող է Իրանի համար անդառնալի վտանգներ պարունակել»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից