Հասարակություն 

23-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

analitik.am

Հուլիսի 30-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Օգոստոսի 4-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում, ուղևորուհի՝ 23-ամյա Հասմիկ Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից