Հասարակություն 

Մեր օգնությունն արդեն ճանապարհին է․ Մակրոնի արձագանքը՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունին

 

Ֆրանսիան օգնություն է ուղարկել Լիբանան՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո: Այս մասին Twitter-ում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եղբայրական իմ համերաշխություն եմ հայտնում լիբանանցիներին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկանց կյանք խլեց»,-գրել է նա և հավելել, որ Ֆրանսիայի կողմից օգնությունն արդեն հասնում է Լիբանան:

«Ֆրանսիան կանգնած է և միշտ կկանգնի Լիբանանի և լիբանանցիների կողքին»,-ավելի վաղ հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը Twitter-ի իր էջում:

«Նա պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ համաձայն այն պահանջների, որոնք կմատնանշեն լիբանանյան իշխանությունները»:

Հիշեցնենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորների թիվը գերազանցում է 4 հազարը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից