Հասարակություն 

Միայն թե աշխարհը չկորցնի հավասարակշռությունը․ Զախարովան Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին

analitik.am

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոր ափսոսանք է հայտնել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Բեյրութից ստացված կադրերից սիրտը կանգ է առնում: Եվ նաև այն փաստից, որ Երկրի վրա գտնվող կետերի քանակը, որտեղ կյանքը ոչնչանում է ոչ թե բնական աղետներից, այլ մարդու ձեռքով, արագորեն աճում է: Միայն թե աշխարհը չկորցնի հավասարակշռությունը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունի արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորների թիվը գերազանցում է 4 հազարը:

 

Նույն շարքից