Հասարակություն 

Եթե կառավարությունը պիտի նման անդեմ մոտեցում ունենա Ամուլսարի հարցում, մենք ստիպված կլինենք տալ այնպիսի լուծումներ, որոնք կբխեն բնության և ժողովրդի շահերից. Գեղամ Օհանյան

analitik.am

Ի՛ գիտություն

Եթե կառավարությունը պիտի նման անդեմ մոտեցում ունենա Ամուլսարի հարցում, մենք ստիպված կլինենք տալ այնպիսի լուծումներ, որոնք կբխեն բնության և ժողովրդի շահերից, բայց կտուժեն պետական այրերը, միջազգային դատարաններում ոչ շահավետ դիրքերում հայտնվելով։

Բնականաբար դա ուղիղ ազդելու է իրենց իշխանության կարողականության և գնահատականի վրա։

Եթե կառավարողները չունեն այդքան խոհեմություն, անհանգստանալու իրենց քաղաքացիների համար, ապա քաղաքացիները ինչու պետք է անհանգստանան կառավարողների համար և փոխարեն։

Մի բան հստակ է, եթե այս հանքը փակվեց, իսկ այն փակելու ենք, ապա աշխարհը տեսնելով այս փոքրիկ երկրի քաղաքացիական գիտակցությունը և սերը սեփական բնության հանդեպ, ծափահարելու է մեզ, ոչ թե դատապարտի։ Դատապարտվելու է կառավարությունը, եթե դեմ ելնի ժողովրդին։ Դատապարտվելու է ներսում, որպես թույլ ու անկարող, դրսում՝ որպես իրավիճակին չտիրապետող, անվստահելի գործընկեր։

Կառավարությունը վերջապես քաղաքական կամք պիտի դրսևորի այս հարցում, իսկ այլընտրանք չկա, որոշում կարող է լինել միայն ի նպաստ բնության, այդ ժամանակ մենք կհաղթենք բոլորով միասին։

Իսկ մինչ այդ հիշեցնեմ, որ մենք կանք, երեկ դուք կրկին տեսաք մեր ուժը, ու մենք կարող ենք անել այն ինչ պետք է:

Անկախ ամեն ինչից, անկախ երկարատև ու հոգնեցնող պայքարից, անկախ ծեծ ու ջարդից, հալածանքներից ու վիրավորանքներից, անկախ անտարբերությունից՝ մենք ժպտում ենք...

Գեղամ Օհանյան

Նույն շարքից