Հասարակություն 

Քիմ Քարդաշյանը չի բաժանվի Քանյեից՝ հանուն երեխաների

analitik.am

 

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է չբաժանվել ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով People-ին:

Հրապարակման համաձայն, Քարդաշյանը բարկացել է ամուսնու սկանդալային հայտարարություններից հետո և ասել է նրան, որ իրենց ամուսնությունն ավարտված է: Սակայն զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Քարդաշյանը պատրաստ է փորձեր կատարել՝ պահպանելու ամուսնությունը՝ հանուն երեխաների։

«Ուղևորությունից առաջ նա պատրաստ էր ամուսնալուծվել, բայց Քանյեին մտահոգել են նրա զգացմունքները և նա մի քանի խոստում է տվել»,-ասել է աղբյուրը և նշել, որ Քիմը մտադիր չէ բաժանվել Ուեսթից, ուստի փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ ռիսկը վերանա։

 

Նույն շարքից