Կորոնավիրուս Հասարակություն 

Մաքսային մարմինները COVID-19 համավարակի դեմ պայքարում. հեռավար դասընթաց՝ ՊԵԿ-ում

analitik.am

 

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է «Մաքսային մարմինները՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում» թեմայով հեռավար դասընթաց: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

«Քննարկվել է Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող միջոցառումների արդյունավետությունը, մասնավորապես մաքսային ոլորտում իրականացվող քաղաքականությունը:

Միջազգային փորձի հիման վրա մասնակիցներն ուսումնասիրել են, թե ինչպես են գործում մաքսային ծառայողները նոր իրավիճակում:

Մասնավորապես, քննարկվել են մի շարք երկրների մաքսային մարմինների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օրինակներ, ինչպես նաև այն հիմնական ռիսկերը, որոնց կարող են բախվել մաքսային մարմինները համավարակի պայմաններում՝ արտաքին առևտրային հոսքերի անվտանգությունն ապահովելու առումով:

Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության  համագործակցության հիմնական ուղղություններին:

Ներկայացվել են մի շարք միջազգային գործիքներ, այդ թվում ՀՄԿ-ի «Ինչպես հաղորդակցվել COVID-19 ճգնաժամի պայմաններում» ուղեցույցը, որտեղ ներկայացված են 10 հիմնական քայլերը, որոնք ցուցված են մաքսային մարմիններին՝ համաճարակի պայմաններում»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից