Կորոնավիրուս Հասարակություն 

Թրամփն ասել է, որ Մեքսիկայի հետ սահմանի պատը պաշտպանում է կորոնավիրուսից

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին մասամբ կառուցված պատն օգնում է կանխել երկրում կորոնավիրուսի նոր դեպքերը: Այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում, փոխանցում է Լենտան:

ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ պատի երկարությունը 275 մղոն է (ավելի քան 440 կմ): Ավելին, առաջիկա ամիսներին պատը կարող է դառնալ մոտավորապես երկու անգամ ավելի երկար:

Ըստ Սպիտակ տան ղեկավարի, հարևան պետության հետ սահմանին պատի մի մասի առկայությունը նվազեցրել է Մեքսիկայից Միացյալ Նահանգներ ժամանող ապօրինի ներգաղթյալների թիվը, այդ թվում նաև նրանց, ովքեր վարակվել են կորոնավիրուսով:

 

 

Նույն շարքից