Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կոչ եմ անում շարունակել կրել դիմակ, ինչը թույլ կտա ունենալ առանց կորոնավիրուսի Հայաստան․ Թորոսյան

 

Պայմանավորված իրավիճակով՝ մահճակալային ֆոնդը հետ է ծավալվում: Այս պահի մենք ունենք 15 ԲԿ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ՝ նախկին 20-ի փոխարեն: Եվս երկուսը մոտ օրերս կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանի խոսքերով, վերջնական նպատակն այն է, որ մի օր այլևս չլինեն հիվանդանոցներ, որոնք կպայքարեն կորոնավիրուսի դեմ, իսկ դրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները, ինչքան էլ որ դրանք տհաճություններ պատճառեն. «Կոչ եմ անում շարունակել կրել դիմակ, գրեթե ամենուր՝ բացառությամբ տներից ու սնվելուց: Պետք է պահպանել սոցիալական հեռավորություն ու ախտահանել ձեռքերը, ինչը թույլ կտա ունենալ առանց կորոնավիրուսի Հայաստան»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից