Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոց կգնա՞ն. Պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

 

Արդյո՞ք սեպտեմբերի 1-ից աշակերտները կհաճախեն դպրոցներ, թե կլինեն սահմանափակումներ:

Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա մի քանի մոդելներ, սցենարներ են մշակվում. «Բոլոր սահմանափակումների վերացման տեմպը կախված է այն թվերից, որոնք մենք ամեն օր ստանում ենք, այսինքն՝ վարակի տարածման տեմպից:

Իսկ վարակի տարածման տեմպը կախված է մեզանից յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակից ու որակից:

Հետևաբար պետք է արձանագրել, որ որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ մենք բոլորս միասին»:

Փաշինյանի խոսքերով, կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ սահմանափակումներն օր առաջ վերանան ու վերադարձ լինի բնականոն կյանքին. «Բայց մենք որոշումը կայացնելիս պետք է համոզված լինենք, որ հետ չենք գլորվելու հուլիսյան իրավիճակների:

Կառավարման պլաններ կան, իսկ թե դրանցից որը կկիրառվի, կախված է թվերից: Ուստի կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից