Հասարակություն Պատահարներ 

Երևանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Օգոստոսի 5-ին, ժամը 17։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Հրաչյա Ա․-ի (ծնված 1962 թ) դին։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից