Կորոնավիրուս Հասարակություն 

Աշխարհում եռակի աճել է երիտասարդ վարակակիրների թիվը. ԱՀԿ

analitik.am

Աշխարհում եռակի աճել է երիտասարդ վարակակիրների թիվը՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Կառույցը մանրամասնել է, որ ռեստորանների, լողափերի, գիշերային ակումբների և ժամանցի վայրերի վերաբացման ֆոնին 15-24 տարեկան վարակակիրների թիվը հինգ ամսվա ընթացքում 4,5 տոկոսից աճել է մինչև 15 տոկոսի:

Եվրոպական մի շարք երկրներ, ավելի վաղ նույնպես հայտնել էին, որ իրենց երկրներում վերջին շրջանում վարակվածների զգալի մասը երիտասարդներ են։

«Մենք սրա մասին անընդհատ խոսել ենք ու կխոսենք՝ երիտասարդներն ապահովված չեն վիրուսից», - հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ հավելելով՝ երիտասարդները ևս մահանում են, և երիտասարդները ևս փոխանցում են վարակն այլ մարդկանց:

Նույն շարքից