Հասարակություն 

Ջերմուկում հանգստացողները մի փոքր շունչ են քաշել, բոլոր ոստիկաններն իջել են Ամուլսար․ իրավապաշտպան

analitik.am

Ջերմուկում հանգստացողները մի փոքր շունչ են քաշել և կարծեք ժամանակավորապես հրաժարվել են դիմակները դնչներին դնելու, անընդհատ այս ու այն կողմից թղթապանակները ձեռքներին ոստիկաններ աչքերով փնտրելու սովորությունից։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Բոլոր ոստիկաններն իջել են Ամուլսար՝ պարետի որոշումները վկայակոչելու, բողոքողներին հարկ եղած դեպքում՝ ողջամիտ ժամկետ տրամադրելու, հրամանի դեպքում՝ բողոքողների նկատմամբ ուժ կիրառելու, հրամանի դեպքում՝ բողոքողներին ձերբակալելու համար։

Վերջապես հանգիստ շնչում ենք Ջերմուկի անմահական օդը», - գրել է Մելիքյանը։

Նույն շարքից