Առողջապահություն Հասարակություն 

Ռուսաստանը Լիբանան է ուղարկում շարժական հիվանդանոց՝ բժիշկներով և փրկարարներով

analitik.am

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ հումանիտար գործողության շրջանակներում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ է ուղարկում ինքնաթիռներ, որոնք կտանեն դաշտային հիվանդանոց, բժիշկների, փրկարարների, Ռոսպոտրեբնադզորի մասնագետների՝ կորոնավիրուսի վարակի թեստավորման լաբորատորիայով:

Նախարարությունը նաև հայտնել է, որ Լիբանան մեկնող բոլոր մասնագետները կունենան անհատական պաշտպանության հանդերձանք՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած 2 հզոր պայթյունները առնվազն 100 զոհի, 4000-ից ավելի վիրավորի և մեծ ավերածությունների պատճառ են դարձել: 250 հազար մարդ մնացել է անօթևան:

Նույն շարքից