Իրավական 

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:

Նույն շարքից