Հասարակություն 

Վստահ ենք, որ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը․ Հայկ Մարության

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցության և զորակցության ուղերձով դիմել է Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին:

«Իմ եւ երեւանցիների անունից հայտնել եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ:

Ցավում ենք կատարվածի համար եւ բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները:

Վստահ ենք, որ Երեւանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը եւ դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ եւ ամուր»,-նշել է նա:

Նույն շարքից