Հասարակություն Պատահարներ 

Երևանում 23–ամյա ԱՁ տնօրենը Nissan-ով վրաերթի է ենթարկել 24–ամյա հեծանվորդին

Երեկ՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոս փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռոբերտ Փ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից