Հասարակություն 

Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարվել

analitik.am

Բեյրութում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 135 ի, 5 հազարից ավելի մարդ վիրավոր է, կան հարյուրավոր անհետ կորածներ: 300 հազար մարդ անօթևան է մնացել:

Բեյրութի քաղաքապետի գնահատմամբ՝ պայթյունը միլիարդավոր դոլարի նյութական վնաս է հասցրել քաղաքին:

Լիբանանում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվել: Իսկ Բեյրութում երկու շաբաթով արտակարգ դրություն կգործի: Պայթյունների պատճառը եղել է ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը:

Նույն շարքից