Քաղաքականություն 

ԱՄՆ իշխանությունները հետաքննում են Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները

analitik.am

Վաշինգտոնը դեռևս տվյալներ է հավաքում Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի վերաբերյալ, Վաշինգտոնը պատրաստ է օգնություն տրամադրել լիբանանյան իշխանություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը ՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ասպենի ինստիտուտի կողմից կազմակերպված անվտանգության տարեկան ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դեռ տեղեկություններ ենք ստանում կատարվածի մասին», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

«Շատերը կարծում են, որ դա դժբախտ պատահար էր, ինչպես և հաղորդվում է», - ավելացրել է նա ՝ առանց մանրամասնելու, թե ով է կոնկրետ այդ կարծիքը հայտնել:

Էսպերն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է տրամադրել «ցանկացած հնարավոր օգնություն»:

Նույն շարքից