Հասարակություն Միջազգային Պատահարներ 

Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում սրտի կաթվածից մահացել է թուրք մուեձինը

analitik.am

Մուեձին Օսման Ասլանը մահացել է սրտի կաթվածից՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում, РИА Новости-ն է փոխանցում՝ հղում կատարելով Ստամբուլի վարչական ղեկավարությանը։

Քաղաքային ղեկավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ մուեձինը մահացել է սրտի կաթվածից՝ էքսկուրսավարի կամավորական պարտականությունները կատարելիս:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը հուլիսի 10-ին չեղարկել էր 1934 թվականի որոշումը տաճարը թանգարանի վերածելու մասին: Դրանից անմիջապես հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու շուրջ հրամանագիր ստորագրելու մասին:

 

Նույն շարքից