Քաղաքականություն 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը վաղը կայցելի Բեյրութ

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը վաղը կայցելի Բեյրութ, հայտնում են Ելիսեյան պալատից։

Նշվում է, որ նախագահ Մաքրոնը Բեյրութում հանդիպում կունենա Լիբանանի քաղաքական ուժերի հետ, կքննարկվեն վերջին զարգացումները։

Հիշեցնենք, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Բեյրութը հայտնվել է երեկ տեղի ունեցած պայթյունից հետո։ Վերջին տվյալներով՝ պայթյունից զոհվել են 137 քաղաքացի, ավելի քան 4000-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ։

Լիբանանի հայ համայնքը ունի 11 զոհ։

Նույն շարքից