Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը կասկածի տակ է դրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառները

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին:

Թրամփի խոսքերով, որևէ մեկը չգիտի՝ պայթյունը հարձակում էր, թե՝ ոչ․ «Ոմանք կարծում են, որ դա հարձակում էր, ոմանք կարծում են, որ դա այդպես չէ: Ամեն դեպքում, դա ահավոր իրադարձություն էր»,-ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հարձակում է:

Նա պարզաբանել է, որ հանդիպել է ամերիկացի գեներալների հետ, և նրանք նույնպես Բեյրութում տեղի ունեցած պայթյունը համարում են հարձակում:

Նշվում է, որ պայթյունի հիմնական վարկածն ահաբեկչությունը չէ, այլ պայթուցիկ նյութերի պայթյունը:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից