Հասարակություն 

Արենի համայնքը կունենա նոր աղբատար մեքենա

analitik.am

 

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Սիսիան, Արենի, Ախթալա բազմաբնակավայր համայնքները համալրվել են տեխնիկայի հերթական խմբաքանակով՝ 172մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Սիսիան համայնքին կտրամադրվի համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և աղբատար երկու մեքենա: Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա:

✅ Փոխմարզպետի մասնակցությամբ քննարկվել է Արենի  համայնքի տարածքի պատմամշակույթային առաձնահատկությունները միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունը:

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի աշխատասենյակում  Արենիի Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նորայր Գրիգորյանը այսօր հանդիպում-քննարկում է ունեցել։

Քննարկվել են Համայնքի տարածքում պատմամշակույթային տուրիզմի զարգացման հնարավորությունները, առանձնահատկություններն ու հեռանկարները։

✅ Արենի համայնքի Արենի բնակավայրը կունենա մանկապարտեզ

Արենի համայնքի Արենի բնակավայրում Ջինիշյան բարեգործական հիմնադրամը սոցիալական ծրագրերի շրջանակում կկառուցի մանկապարտեզ:

Մանկապարտեզի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև 2022 թվականը:

Վերջապես իրականություն կդառնա գյուղում մանկապարտեզ ունենլու արենցիների տարիների երազանքը:

Նույն շարքից