Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսի դեմ պայքարում մարտավարությունը փոխվում է. Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գնալու են ռիսկային տեղեր կորոնավիրուս ախտորոշելու

analitik.am

 

Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, սակայն ամենօրյա նոր դեպքերի բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, հիմա վստահելիություն կա, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է. «Եթե նախկինում մեր նոր դրական դեպքերը հասնում էին օրվա կտրվածքով արված թեստերի 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում է 15 տոկոսի մոտակայքում: Սա նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք»:

Փաշինյանն ասաց, որ արդյունքում մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել. «Եթե նախկինում հոսքերը մեծ էին ու մենք պասիվ սպասում էինք, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում, և ԱՆ-ն ավելի նախաձեռնող կլինի:

Մենք սեփական նախաձեռնությամբ կգնանք ռիսկային տեղեր, գործարաններ և այլն ու ախտորոշում կիրականացնենք։ Սա թույլ կտա ի վերջո հաղթահարել համաճարակը»:

 

Նույն շարքից