Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե չեք ուզում տհաճություն զգալ դիմակ չկրելու պատճառով տուգանվելուց, դիմակ կրեք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Կորոնավիրուսի թվերի էական նվազումն արձանագրվել է հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու արդյունքում ու շնորհիվ: Հետևաբար մեր ուղերձը հստակ է՝ հակահամաճարակային կանոնները հստակ են ու պետք է պահպանվեն: Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ կանոնների կուլմինացիան դիմակների պարտադիր կրումն է բաց ու փակ տարածքներում: Պետք է պահպանել սոցիալական հեռավորություն ու ախտահանել ձեռքերը:

Իսկ ոստիկանությունը շաարունակում է նույն խստությամբ հետևել դիմակների կրման կանոններին:

Ես ուզում եմ ասել՝ ովքեր տհաճություն են կրում դիմակ չկրելու պատճառով տուգանվելու արդյունքում, պետք է դիմակ կրեն: Դիմակը պետք է կրել սահմանված ձևով: Եթե մենք դա չանենք, հաջողությունը ձեռքից բաց ենք թողնելու, իսկ նման ճոխություն թույլ տալու իրավունք չունենք»,-ասաց վարչապետը:

Նույն շարքից