Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ եմ բախվել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ես երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ եմ բախվել: Ինձ լուսանկարներ են ուղարկել Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում: Պատահաբար այնպես է ստացվել, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մեր մի աշխատանքային քննարկմանը, ես հետաքրքրվեցի, թե ինչ է տեղի ունենում, ինչու են օտարերկրացի աշխատանքային ուժ ներգրավում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, շարունակում է գոյություն ունենալ այն խնդիրը, երբ տեղերում կան և՛ աշխատուժի և՛ գործազրկության խնդիրներ. «Մասնավորապես «Տավուշ» տեքստիլի ներկայացուցիչն ասում էր, որ երկու օրից Պառավաքարում մոտավորապես 200 աշխատակցով նոր արտադրամաս է բացվելու, սակայն աշխատուժ ներգրավելու հետ կապված իրերի դրությունն այդքան էլ լավ չէ: Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է մեծ պահանջարկ ունենա, այսպիսի խնդիր ենք ունենում:

Սա ռազմավարական հարց է, պետք է հասկանանք, թե ինչպես ենք խնդիրը լուծում: Ես գիտեմ, որ իմ խոսքերից հետո փաստարկներ կհնչեն, այդ թվում նաև աշխատավարձի ցածր լինելու մասին: Սակայն ես չեմ կարծում, թե կա զրոյից ցածր աշխատավարձ:

Չաշխատելու եկամուտը չի կարող ավելի բարձր լինել, քան՝ որևէ աշխատանքի»:

Փաշինյանին հավաստիացրել են, որ տեղերում 8-10 հազար դրամ օրական աշխատավարձով աշխատուժ գտնել չեն կարողանում. «Ոչ թե մարդկանց բացակայությունն է պատճառը, այլ՝ այլ խնդիր կա, որը մենք պետք է հասկանանք»:

Նույն շարքից