Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Երբ ասում ենք պուրակ, չպետք է հասկանանք՝ 4 նստարան, 1 պուլպուլակ. Նիկոլ Փաշինյան

 

Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք՝ 4 պատ 1 տանիք, երբ ասում ենք պուրակ, չպետք է հասկանանք՝ 4 նստարան, 1 պուլպուլակ: Պետական շինարարության հետ պետք է շինարարակական նոր կուլտուրա, նոր գույն, նոր փիլիսոփայություn մտնի այդ փոքր տարածքներում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այնպես չէ, որ մենք եսիմ ինչ ահռելի ծավալների գործ ենք անում: Բայց ինչ անում ենք, դրա մեջ պետք է արտահայտվի այն, ինչ խոսում ենք»:

«Մենք խոսել ենք գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին:

Անթույլատրելի է, որ մենք այդ խոսելուց հետո թեկուզ 10 քռ/մ-ի վրա մի բան կառուցելիս մեր ասածն այդտեղ չարտահայտվի: Դա նշանակում է, որ նորմալ հաղորդակցություն չկա ու կառավարության ուղերձները տեղ չեն հասնում:

Ես խորհրդակցության ժամանակ էլ եմ ասել՝ եթե վարչապետի կողմից, կառավարության, նախարարների կողմից այսպիսի բովանդակային ուղերձներ են լինում, պաշտոնյաները որևէ բան անելիս պետք է այդ ուղերձներն արհայատի: Այս առաքելությունը շատ պատասխանատու է, թե ինչ ենք ունենալու այսքան ասելու արդյունքում»,-ասաց նա:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշում նոր պուրակի ու տան կառուցման վերաբերյալ քննարկման ժամանակ. «Այդ պուրակը, այդ տունը նոր Հայաստանն են: Ես պետք է գամ ու ցույց տամ, որ դա է նոր Հայաստանը: Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ մենք զրոյից տուն ու պուրակ ենք կառուցում»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից