Գլխավոր Իրավական 

ՀՔԾ-ն հաստատում է. Ռոբերտ Նազարյանը ձերբակալված է

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ օգոստոսի 6-ին, Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։

Analitik.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Նազարյանը ձերբակալվել է իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում:

Օհանջանյանն այլ տեղեկություններ չհայտնեց՝ նշելով, որ առաջիկայում լրացուցիչ մեկնաբանություններով հանդես կգան:

Նույն շարքից