Քաղաքականություն 

Քաղաքականությունը խաղերի տեսությամբ բացատրվող պրոցես է. Սմբատ Գոգյան

Քաղաքականությունը խաղերի տեսությամբ բացատրվող պրոցես է, իսկ խաղերի տեսությունն ասում է, որ գրեթե միշտ երկար խաղի պայմաններում օպտիմալ ստրատեգիան պետք է լինի հավասարակշռված ու ոչ ռադիկալ։ Օրինակ բերեմ Բեյրութի դեպքերի հետ կապված։ Պարզ ու ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակեցնել Հայաստանում ու Արցախում։ Դրանով մեր արյունակիցներին կփրկենք, իրենց իսկ խոսքերով, դժոխքից։

Բայց, բայց պետք է նայել թե

ա) ինչպե՞ս ինտեգրվեցին Սիրիայի պատերազմի ժամանակ դժոխքից Հայաատան տեղափոխված հայերը, արդյո՞ք ինտեգրվեցին թե իրենց օտար են զգում ու երազում վերադառնալ Հալեպ ու Դամասկոս։

բ) Ի՞նչ փոփոխությունների կենթարկվի Լիբանանի հայկական համայնքն ու արդյո՞ք ներգաղթը չի հանգեցնի հայկական համայնքի վերացմանը։

Այս հարցերի պատասխանը խնդրի լուծումը բերում է էմոցիոնալից դեպի գիտական դաշտ` մշակել չափանիշներ ու մեխանիզմներ թե ում վերաբնակեցնել Հայաստանում և ում օգնել, որ մնա Լիբանանում ու ոտքի կանգնի։

Սմբատ Գոգյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից