Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կողմ է այս օրերին այդքան քննադատված հանրակրթության պետական չափորոշիչներին

analitik.am

Երեկ ինձ մոտ քննարկել ենք հանրակրթության պետական չափորոշիչը, որն արդեն շրջանառությանա մեջ է՝ վարչապետի աշխատակազմում: Առաջիկայում մենք պետք է կառավարության նիստով ընդունենք այն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, շրջանառության մեջ դրված նախագիծն արտահայտում է կառավարության ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ. «Այս ընթացքում այն կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրում կլինի: Մենք մեր ռազմավարական պատկերացումը պետք է արձնագրենք»:

«Հաջորդ փուլում կքննարկենք առարկայական չափորոշիչները: Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղել են: Մենք արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումները բաց, լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել այն, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից: Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է: Որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և ՀՀ ազգային անվտանգությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելուն: Հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն ու առանցքային նշանակություն»,-հավելեց նա:

 

Նույն շարքից