Քաղաքականություն 

Ստորագրվել է հայ-չինական «Խելացի գիտական քաղաքի» ստեղծման պայմանագիրը

 

Այսօր տրվել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի մեկնարկ՝ ստորագրվել է հայ-չինական «Խելացի գիտական քաղաքի» ստեղծման պայմանագիրը։ Սահմանների փակ լինելու պատճառով պայմանագիրը ստորագրվեց առցանց՝ տեսակապով։

Ծրագրի կողմերն են՝ Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիան, Չինաստանի Տեխնիկական Զարգացման Ընկերությունը և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալությունը։

ԱԴԿԱՌՍ-ի տնօրեն Սարգիս Գևորգյանի խոսքով, այս ծրագրի իրականացումը Հայաստանը կդասի աշխարհի ամենազարգացած երկրների շարքին։

«Մեզ մի բացառիկ շանս է տրված վերականգնելու մեր երբեմնի գիտական, տեխնոլոգիական և տնտեսական հզորությունը, այն ամենը, ինչ մենք կորցրել ենք 90-ականնների սկզբին»։

«Հիմնվելով Չինաստանի և Հայաստանի մարդկային, գիտական հնարավորությունների, պատմության և զարգացման վրա մենք միասին կարող ենք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք առաջատար կդառնան աշխարհում»,- նշեց Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Յանգ Լինջիանը։

«Խելացի գիտական քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը ղեկավարվում են իննովացիոն տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը։

Հայ-չինական քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։

Չինաստանը Հայաստանում «Խելացի գիտական քաղաքի» կառուցման նպատակով մի քանի միլիարդ դոլարի ներդրում կանի։

Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, որոնց հաջողվել է պահպանել իրենց մշակույթն ու պետականությունը 4000 տարվա ընթացքում։

Բացի այդ, Չինաստանն ու Հայաստանն այսօր լայն գիտատեխնիկական պոտենցիալ ունեն՝ լինելու 21-րդ դարի գիտահեն տնտեսության լիդերներների շարքում։

Դեռևս պատմական մետաքսի ճանապարհից ձգվող հայ-չինական բարեկամությունն այսօր նոր զարկ է ստանում՝ առաջիկա ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում զարգանալու և հզորանալու մեծ հեռանկարներով։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից