Իրավական Կորոնավիրուս 

Կորոնավիրուսով վարակված պացիենտը դատապարտվել է 8 ամիս ազատազրկման՝ հիվանդանոցն առանց թույլտվության լքելու համար

 

Ամուրի շրջանի դատարանը տեղի բնակչին դատապարտել է ութ ամսվա ազատազրկման այն բանից հետո, երբ վերջինս առանց թույլտվության լքել է հիվանդանոցը, որտեղ բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով մարզային դատախազության կայքում հրապարակված հայտարարությանը:

Հայտարաարության մեջ ասված է, որ տղամարդը երկու անգամ առանց թույլտվության լքել է հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդասենյակը, ինչը սպառնալիք է ներկայացնում այլ քաղաքացիների համար: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով։

Դատախազության ներկայացուցիչներընշել են, որ դատարանը հաշվի է առել բոլոր հանգամանքները և նրան դատապարտել է ութ ամիս ժամկետով պայմանական ազատազրկման:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից