Քաղաքականություն 

Ամենամեծ գողն ու ամենապրոֆեսիոնալ ավազակը Խաչատուր Սուքիասյանն է. Անի Կարապետյան

Անի Կարապետյանն իր էջում գրում է.

«Եվ դարձյալ Խաչատուր Սուքիասյան (Գռզոն), այդ օլիգարխիկ «Ռեմբոն»` անսասան ու կեղտոտ իր հավաքական կերպարի մեջ` ՀՀՇ-ից մինչև Նիկոլի թիվ, ամենատաք տեղերը մտած, ամենահամով պատառները փախցրած, և որպես կանոն` միշտ անպատժելի: Այն նույն Սուքիասյանը, որը մարդ էր ծեծում ու խոշտանգում 90-ականներին, մարդ է ծեծում ու խոշտանգում նաև այսօր: Այդ հանցավոր գործունեության մեջ թաթախված է ոչ միայն ինքը` Խաչատուր Սուքիասյանը, այլև իր ողջ ընտանիքը: Հեռու չգնանք` ամենաթարմ դեպքը` նրա եղբոր մասնակցությամբ, արդեն չափազանց խոսուն է:

Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը երկու շաբաթ առաջ հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (նախկին «Սիլաչի» հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Ծեծն էլ, ինչպես հասկանում ենք, ոչ թե մեկ դաստիարակչական ապտակ է եղել, այլ մարդուն ուղղակի սամասուդ են արել:

Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Սուքիասյանի եղբայրն ու իր թիկնապահը շարունակում են ազատության մեջ վայելել կյանքը, քննությունը դոփում է տեղում, ամեն գնով սողանցքներ են փնտրում` այս անգամ ևս Սուքիասյաններին ջրից չոր դուրս բերելու համար: Այս դեպքի ֆոնի վրա ակամա հիշում ենք, թե ինչպիսի վայրենի էնտուզիազմով քննչական մարմինները սկսեցին հետապնդել մեկ այլ գործարարի` Ռուբեն Հայրապետյանին, դատարկ տեղում հորինելով մի շարք մեղադրանքներ, հետապնդելով Հայրապետյանի ընտանիքի անդամներին, և նրանց գործողությունները սաստկացան այն բանից հետո, երբ Հայրապետյանը հրապարակավ խոստացավ ապագայում հաշիվ պահանջել Փաշինյանից: Ծիծաղելի է անգամ այն իրավական ձևակերպումը, որով մեղադրվում է Հայրապետյանը. «քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար»:

Իսկ Սուքիասյան Խաչիկն ուրիշ է: Նա ցեղապետին չի քննադատում, ավելորդ չի խոսում, ավելորդ շարժումներ չի անում: Գրպանային օլիգարխի դերը նրա սրտով է, տեղը տաք է, փորը կուշտ է, տակը` չոր:
Բայց չէ՞ որ 2018-ին հրապարակում հավաքված ժողովրդին չափից շատ բան խոսք տվեցին: Ամենադուրեկանը հասարակ հայ մարդու ականջին այն էր, որ իբր թե, ոչ մի հանցագործ չպիտի մնա անպատիժ, որ թալանչիները պետք է վերադարձնեն իրենց գողացածը և կանգնեն դատարանի առաջ:

Այդ խոստումներն ընդամենը լապշա էին, որ կախում էին միտինգավոր պողոսի ականջներին, քանի որ հենց սկզբից էլ Նիկոլը գիտեր, որ պատժելու է իր համար անցանկալի անձանց, և անպատիժ է թողնելու իսկական բանդիտներին: Ամենամեծ գողն ու ամենապրոֆեսիոնալ ավազակը Խաչատուր Սուքիասյանն է, վերին արտի ծփացող ցորենը, ում համար աշխարհը իսկական խալի է ոտքի տակ: Բայց դե… Ամեն դեպքում, Նիկոլի հովանու ներքո հարմար տեղավորված Սուքիասյանին տեղյակ պահեք, որ փորձված աղվեսը չորս ոտքով է թակարդն ընկնում»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից