Հասարակություն 

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խորհուրդները կրթական ռեֆորմներ անցկացնողներին․ քաղաքագետ

 

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խորհուրդները կրթական ռեֆորմներ անցկացնողներին

-------------------

• Մարդիկ, ովքեր ղեկավարում են պետությունը և կարող են ազդել ժողովրդի ճակատագրի վրա, ոչ մի րոպե չպետք է մոռանան, որ պետք է օգտագործեն իրենց ձեռքում կենտրոնացված ուժը միայն ժողովրդի բարարության համար: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ այդ երկրի լոկ բռնազավթման միջոցով չեն կարող ունենալ իշխանություն և ուժ այնքան ժամանակ, մինչև կենդանի է այդ ժողովրդի ոգին և կամքը: Այդպիսի ժողովրդին հնարավոր չէ տիրել:

• Ազգային շահերը և ազգային կամքի արտահայտությունը չի կարող լինել որևէ մեկ մարդու մտքի արգասիքն, այն կարող է լինել ողջ ազգի կամքի արտահայտություն:

• Եթե ժողովուրդը իր գոյության և իրավունքի համար հոգևոր և նյութական առումներով չի միաբանվում, եթե չի կարողանում նվաճել իր իրավունքը և անկախությունը, ապա այն անշրջելիորեն կվերածվի ուրիշի ձեռքերում խաղալիքի: Մեր ժողովրդի կյանքը, պատմությունը և պետական կառավարման նախորդ փորձը վերը ասվածի լավագույն ապացույցն են: Այդ իսկ պատճառով մեր պետական հաստատություններում ազգի կամարտահայտությունը և ուժը պետք է հանդիսանան կազմակերպման հիմքը: Այսօր բոլոր ժողովուրդները ճանաչում են միայն մեկ ինքնավարություն՝ ազգային ինքնավարությունը:

• Ազատությունը, հավասարությունը և արդարադատությունը անմիջականորեն փոխկապակցված են ազգային ինքնավարության հետ: Այդ իսկ պատճառով ինքնավարության հենման կետը հենց ազատությունը, հավասարությունը և արդարադատությունն են: Մեր ժողովրդի ազատությունը և մեր պետությունը հավերժ են: Սակայն հավերժությունը և սահմանների անձեռնմխելիությունը կախված են դրանց պահպանման աստիճանից:

• Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը կարողանա կապանքների մեջ պահել այն ժողովրդին, որը չի ցանկանում լինել այս կապանքների մեջ:

• Կրոնը մեր խղճի հարցն է: Բոլորն ունեն իրավունք ենթարկվել իրենց խղճին և սրտի կանչին: Մենք խորապես հարգում ենք կրոնը: Մենք միայն կոչ ենք անում կրոնական և պետական գործերը միմյանց հետ չխառնել:

Մի երկու խոսք էլ տնտեսության մասին

-----------------------------

• Քաղաքական հաղթանակներն, որքան էլ դրանք հեոյակապ չլինեն, եթե հիմնված չեն տնտեսական հաղթանակների վրա, հավերժ չեն կարող լինել, դրանք մոռացության կմատնվեն և կմարեն շատ կարճ ժամանակահատվածում:

• Պատմությունը բացատրելով ժողովուրդների վերելքը և անկումները, հիմնավորում է բազմաթիվ քաղաքական, ռազմական և այլ պատճառներ,: Չնայած այդ պատճառներին, դրանք ազդում են ընդամենը ընդհանուր դրվածքի վրա, սակայն ժողովուրդների վերելքի և անկման ամենակարևոր հանգամանքը տնտեսությունն է:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից