Հասարակություն 

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացել է Բեյրութում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը

 

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացել է Բեյրութում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր ամենավատ վախերը հաստատվեցին. Պայթյունի արդյունքում իր բնակարանում մահացել է Բեյրութում մեր դեսպանատան աշխատակիցը»,-ասել է նա: Մաասը Գերմանիայի կառավարության անունից ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին և Բեյրութում դեսպանատան աշխատակիցներին:

Նախօրեին Das Bild-ը հաղորդել է, որ պայթյունի արդյունքում վիրավորվել է Լիբանանի մայրաքաղաքում Գերմանիայի դեսպանատան չորս աշխատակից:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից