Իրավական 

Վիրավորական չի լինի, եթե միջնորդենք քննիչին Ալեն Սիմոնյանի նկատմամբ կատարել ավելի խորը և համապարփակ հետազոտություն. Աթանեսյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակը իր կամքով և ցանկությամբ է խնդրել Հատուկ քննչական ծառայությանը իրեն ենթարկել դատահոգեբանական փորձաքննության՝ աֆեկտի առկայությունը ստուգելու համար, իսկ փորձագետը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել աֆեկտի առկայությունը: Հետևաբար՝ գտնում եմ, որ վիրավորական չի լինի, եթե ես ու Դանիելյան Արթուրը միջնորդենք քննիչին կատարել ավելի խորը և համապարփակ հետազոտություն և նշանակել պ-ն Ա.Սիմոնյանի վերաբերյալ համալիր դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար փորձաքննություն, ինչպես դա նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108 և 251 հոդվածներով:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից